«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը հաստատել է, որ թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչը հաջողությամբ է անցել բուժզննումը:
«Պատմությունն արդեն նորացված է: Կարող ենք հաստատել, որ Զլատանը թարմացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ռեկորդը` բժշկական թեստերն անցնելու ժամանակ»,- գրված է ակումբի Twitter-ի պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հաստատաել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Посмотреть изображение в Твиттере








































