«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ անգլիական ակումբ է տեղափոխվել հաղթելու նպատակով:
«Տեղափոխությանս որոշումը հեշտ չեմ կայացրել: Ավելի դժվար էր իրականացնել այն: «Յունայթեդ» տեղափոխությունս կարելի է համեմատել Մեյուեյզեր-Պակյաո մենամարտի հետ: Ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է, բայց մենամարտը կայացավ:
Շնորհակալություն եմ հայտնում թիմիս, «Յունայթեդ»-ին և Ժոզե Մոուրինյոյին` տեղափոխությունս իրականություն դարձնելու համար: Հաղթանակն իմ նպատակն է, և ես չեմ հանձնվի: Մենք կխաղանք Եվրոպայի լիգայում և ցանկացած մրցաշարում, յուրաքանչյուր խաղում կձգտենք միայն հաղթանակի»,- Daily Mail-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:






































