Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկիի պայմանագիրն այլևս չի գործում։
«ՌՖՄ-ն շնորհակալություն է հայտնում Լեոնիդ Սլուցկիին, որի գլխավորությամբ Ռուսաստանի հավաքականը «Եվրո-2016»-ի ուղեգիր է նվաճել։ Նրան հաջողություն ենք մաղթում մարզչական կարիերայում»,- գրված է պաշտոնական հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը դուրս է մնացել «Եվրո-2016»-ից՝ վաստակած 1 միավորով խմբում զբաղեցնելով վերջին տեղը։ Սլուցկին կշարունակի աշխատանքը Մոսկվայի ԲԿՄԱ-ում։










































