Բրազիլիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին ցանկանում է ստանձնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Ես այժմ գլխավորում եմ «Գուանչժու»-ն, սակայն մեծ սիրով կստանձնեմ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Ես ծանոթ եմ անգլիական ֆուտբոլին և վստահ եմ՝ կարող եմ հաջողության հասնել Անգլիայում», – ասել է Սկոլարին:
Հիշեցնենք, որ Լուիշ Ֆելիպե Սկոլարին «Մունդիալ 2014»-ում ձախողվելուց հետո հեռացավ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:







































