Նորաձև լուսնկարչի համագործակցությունը HTC ընկերության հետ կօգնի առաջ մղել նոր տեխնոլոգիաները:
Մարտին լույս է տեսել նոր HTC One սմարթֆոնը, որին համարում են iPhone 5-ի գլխավոր մրցակիցը: Որոշ ժամանակ անց թողարկվել է HTC Zoe հավելվածը: Տուփը և նվերի բաժակը ստեղծել էր նորաձևության ամենասկանդալային լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնը:
Այդ հավելվածն օգնում է մշակել լուսանկարները, դրանք միավորել 30 վայրկյան տևողությամբ ֆիլմի մեջ: Յուրաքանչյուր իրադարձության համար ավտոմատ կերպով կարող է ստեղծվել ֆիլմ, որը կարող է լրացվել երաժշտությամբ և հատուկ էֆեկտներով:










































