Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ նոր մեղադրանքներն այն մասին, թե ԱՄՆ հետախուզական ծառայությունները հետևել են եվրոպացի քաղաքական գործչների էլեկտրոնային փոստերին, երկկողմ հարաբերությունների համար շատ լուրջ հետևանքներ կարող են ունենալ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բանն այն է, որ գերմանական «Շպիգել» ամսագիրն ուրբաթ օրը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից գաղտնի փաստաթղթեր է ստացել: Դրանցից մեկը տվյալներ է պարունակում այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսող սարքեր են տեղադրել Վաշինգտոնում ԵՄ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցչություններում, ինչպես նաև հետևում են էլետրոնային հաղորդագրություններին:








































