Ավան թաղամասում հանդիպելով ոստիկանության դիմադրությանը՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժման խմբի անդամները՝ մի քանի տասնյակ քաղաքացիների ուղեկցությամբ, վերադարձան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող մայթ: Այստեղ մի քանի րոպե առաջ քաղաքացիական հագուստով անձինք հանել են ժամեր առաջ Վահե Ավետյանի հիշատակին տեղադրված հուշաքարը, սակայն ակտիվիստները ոստիկաններից են պահանջում բացահայտել «գողերին»:
«Ոստիկանը՝ Օսիպօղլի, ոստիկանը՝ սրիկա» վանկարկումներով այս պահին քաղաքացիները «Հարսնաքարի» մոտ են՝ շրջապատված ոստիկանության խիտ պատով:
Այստեղ ելույթ են ունենում և ոստիկանության գործողություններն ու քաղաքական էլիտային են դատապարտում «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնողները: Ակցիան շարունակվում է:
Ակտիվիստները ոչ միայն «Հարսնաքարի» մոտ են, այլ նաև հատվածաբար կանգնած են փողոցի մյուս կողմերում:











































