Միջազգային վարկանշային Fitch գործակալությունն ուրբաթ ԱՄՆ-ի վարկային վարկանիշը հաստատել է բարձրագույն մակարդակի վրա՝ ААА: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Բարձրագույն վարկանիշի հաստատումը չի խանգարել կրկին բացասական կանխատեսում սահմանել: Fitch-ը դա բացատրում է նրանով, որ Սպիտակ տունն ու Կոնգրեսն այդպես էլ չեն պայմանավորվել երկրի պետպարտքի խնդրի լուծման ձևաչափերի վերաբերյալ:









































