ԱԺ արտահերթ նիստին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, նշեց, երբ հուլիսի 16-ին «4+4+4 ձեւաչափ»-ի ուժերը ստորագրեցին հայտարարություն, այնտեղ նշված էր, որ կարևորվում է ազատ ընտրությունների անցկացումն ու հանրության վստահության բարձրացումը. «Հայտարարության տակ նաև ձեր ստորագրություն է դրված: Ասում եք՝ այդ նպատակով այ սենց կանենք, նենց կանենք, վերջում ասում եք՝ բայց եթե դոնորները փող տան: Եթե չտան, չենք բարձրացնի վստահությունը, ժողովրդավարական ընտրություններն այնքան էլ կարևոր չէ: Ձեր մտքերին հետևլով՝ պրոզայիկ հարց է ծագում՝ իսկ եթե ԵՄ-ն մի երկու մլն ավելի տա, կարող եք այս օրենքի վերջում գրել՝ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:
Դավիթ Հարությունյանն արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանը թող իր վերջին միտքն իր անձնական օրինակի վրա ավելացնի, երկու մլն էլ պահի իրեն. «Իսկ ավելի լուրջ՝ բացի մատնահետքերից, կարող ենք ԴՆԹ-ն էլ ստուգել, աչքի ծիածանաթաղանթը հանենք ու համեմատենք, ստուգենք: Իհարկե, կարող ենք: Սակայն կարող եմ ասել, որ գործող ԸՕ-ն 99 տոկոս որակ ապահովում է՝ առանց մարդկային գործոնի, զուտ սարքավորումների գործածությամբ…»:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին պատասխանեց. «Ես խոստանում եմ՝ եթե այդքան գումարը տա ԵՄ-ն, ապա նախաձեռնությամբ հանդես կգամ, որ ԸՕ-ն օժտենք հոդված 18-ով, որ նման տող ավելացնենք, և եթե պետք է կստեղծենք թեկուզ 4+4-3 նոր ձևաչափ: Ինչ վերաբերում է լրջությանը, ապա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ էիք ուզում ասել՝ մենք մեզ որոշ դեպքերում համարում ենք հարգող պետություն»:
Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Եթե նման լեզվական բացթողում եմ արել, ապա ներողություն եմ խնդրում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































