Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը և Լոնդոնի նախկին քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը կպայքարեն Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար, որն այժմ զբաղեցնում է պաշտոնաթողության մասին հայտարարած վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Պարբերականի տվյալներով՝ այս շաբաթ նախարարը հանդես կգա ճառով, որում կհայտարարի Ջոնսոնի՝ Brexit-ի հայտնի կողմնակցի դեմ պայքարի մեջ մտնելու մտադրության մասին: Դրա հետ մեկտեղ ներքին գործերի նախարարը, ինչպես նշում է The Telegraph-ը, արդեն թիմ ունի, որը նրան կօգնի նախընտրական մրցարշավում:
Ջոնսոնն ինքը, ինչպես գրում է Evening Standard-ը, նույնպես սկսել է պատրաստվել Պահպանողական կուսակցության առաջնորդ ընտրվելու համար պայքարին: Բացի այդ, Լոնդոնի նախկին քաղաքագլուխը ներկայիս կանցլեր և փոխվարչապետ Ջորջ Օսբորնին առաջարկել է իր հաղթելու դեպքում նախարարների կաբինետում ընտրություն կատարել կանցլերի և արտգործնախարարի պաշտոնների միջև:









































