Մայիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ: Նախարարը կարևորեց հայ-իրանական համագործակցությունը` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում:
Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի բանագնացը քննարկեցին ս.թ. մարտին Հայաստանի և Իրանի Նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանին կարևորեցին հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում, որի նիստը նախատեսւոմ է անցկացնել մոտ ժամանակներս օրերին Թեհրանում:
Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր: