Sony ընկերության Bravia հեռուստացույցների գունային առավելությունների վերաբերյալ վառ հոլովակ է նկարահանվել: Վառ գույների ցուցադրման գաղափարն իրականացվել է իրական ներկերի օգնությամբ, որոնք slow motion տեխնոլոգիայի միջոցով «պարում» են Pure Imagination երգի ներքո:
Տարբեր տարաների մեջ լցված ներկերը ցայտում են՝ ստեղծելով գունային հրավառություն: Այս մասին հայտնում է Adme.ru-ն:
Հոլովակի պատրաստման համար պահանջվել են ներկերի մի քանի տասնյակ տարաներ:
Առաջարկում ենք դիտել նաև նկարահանման հրապարակից արված տեսանյութը:








































