Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը կմեկնի Անդորրա, որտեղ հունիսի 28-ին կկայանա Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի հանդիպումը:
«Ալաշկերտ»-ի ֆուտբոլային պատվիրակությունը ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ Անդորրա կժամանի հունիսի 27-ին ժամը 15:00-ին:
Հունիսի 28-ին Երևանի ժամանակով 22.00-ին կմեկնարկի «Սանտա Կոլոմա» – «Ալաշկերտ» հանդիպումը: Պատասխան խաղը Երևանում տեղի կունենա հուլիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:




































