The Times պարբերականի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոյին տեսնել «Արքայական ակումբ»-ի կազմում:
Անչելոտին ցանկանում է համալրել թիմի միջին գիծը, իսկ «Կորինտիանս»-ի հենակետայինը թեկնածուների թվում է:
Պաուլինյոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ը: Եթե բրազիլացու տրանսֆերը ձեռք բերել չհաջողվի, «Ռեալ»-ն իր ողջ ուշադրությունը կկենտրոնացնի «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Ասյեր Իլյարիմենդիի վրա:







































