«Եվրո-2016»-ի 1/8 եզրափակիչում Լեհաստանի հավաքականն առավելության հասավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ինչպես հայտնել ենք, հանդիպման հաշիվը բացել է լեհ ֆուտբոլիստ Յակուբ Բլաշիկովսկին, իսկ շվեյցարացի Ձերդան Շաքիրին խաղի վերջնամասում վերականգնել է հաշվի հավասարակշռությունը:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով և տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերին չհաջողվեց գոլեր խփել:
Նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար: 11 մետրանոցների ժամանակ վրիպեց Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Գրանիտ Ջական վրիպեց:
Քառորդ եզրափակիչում Լեհաստանի հավաքականը կխաղա Պորտուգալիա – Խորվաթիա զույգի հաղթողի հետ:
Շվեյցարիա – Լեհաստան՝ 1:1
0:1 Բլաշիկովսկի (39′), 1:1 Շաքիրի (82′)
11 մետրանոցներով՝ 5:4







































