Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Amnesty International. Թունիսից և Եգիպտոսից հետո դժգոհություն լսվում է ամենուր` Ադրբեջանից մինչև Զիմբաբվե

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր 50-ամյակի կապակցությամբ հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է, որ «ազատության և արդարության կոչերը, որոնք ավելի բարձր են հնչում ամբողջ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև սոցիալական մեդիաների ծաղկումը աննախադեպ հնարավորություն են մարդու իրավունքների ոլորտում փոփոխությունների համար, և աշխարհին դրանցից մեկ քայլ է բաժանում»,- ասված է Amnesty International-ի հաղորդագրության մեջ:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթթին ասել է, որ «50 տարի հետո, ինչ իրենք սկսել են լուսաբանել բռնությունները, մարդու իրավունքների ոլորտում հեղափոխությունը կանգնած է պատմական զարգացումների առաջ»: Նա շեշտել է, որ մարդիկ այլևս հրաժարվում են վախենալուց: Հաճախ երիտասարդությունը կանգնում և բարձրաձայն հայտարարում է իր մասին՝ չնայած մարտերին, փամփուշտներին, արցունքաբեր գազին և տանկերին: «Միջազգային հանրությունը պետք է օգտվի փոփոխությունների այս հնարավորությունից և իրենից կախված ամեն ինչ անի, որպեսզի 2011 թ. ի դերև չհանի մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում առաջ եկած հույսերը»,- ասվում է Amnesty International-ում:

Հատուկ նշվում է, որ Թունիսում և Եգիպտոսում դիկտատորների տապալումը սևեռել է ողջ աշխարհի ուշադրությունը: Հիմա դժգոհություն լսվում է ամենուր` Ադրբեջանից մինչև Զիմբաբվե: Եվ չնայած այս ամենին` խոսքի ազատությունը ճնշվում է ամենուր:

«Լիբիայի, Սիրիայի, Բահրեյնի և Եմենի իշխանություններն արդեն ցուցադրել են իրենց պատրաստակամությունը իշխանության ղեկին մնալու համար ծեծելու, խեղելու և սպանելու խաղաղ ցուցարարներին: Նույնիսկ այնտեղ, որտեղ դիկտատորները գահընկեց են արվել, ինստիտուտները, որոնց վրա նրանք հիմնված էին, դեռ վերացված չեն, և ակտիվիստները գործելու մեծ դաշտ ունեն: Ադրբեջանի, Չինաստանի և Իրանի ռեպրեսիվ իշխանությունները վաղօրոք փորձում են կանխել նմանատիպ հեղափոխություններն իրենց երկրներում»,- ասվում է Amnesty International-ի հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում