ԱՄՆ-ը միջոցառումներ կձեռնարկի՝ կասեցնելու սիրիական հակամարտության հնարավոր տարածումը Լիբանանում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ զրույցում:
«Պետքարտուղարն ու նախագահ Սուլեյմանը քննարկել են Սիրիայի հետ սահմանին միջադեպերի թվի վերջին աճը և համաձայնել, որ տարածաշրջանում բոլոր կողմերը պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք կարող են ներքաշել Լիբանանը Սիրիայի հակամարտության մեջ: Պետքարտուղար Քերին նշել է, որ ԱՄՆ-ը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հասնելու միջազգային հանրության կողմից Լիբանանի հետագա հստակ աջակցության, ինքնիշխանության, անկախության և անվտանգության պաշտպանության»,- հայտարարել են Պետդեպում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Քերին քննարկել է նաև հունիսի 23-24-ը Սիդոնում տեղի ունեցած միջլիբանանյան ընդհարումը, որի հետևանքով զոհվել է 17 զինվոր:









































