Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան խոսել է Պորտուգալիայի հավաքականի մասին:
«Պորտուգալիայի հավաքականը մեծ կախում ունի Ռոնալդուից: Հունգարիայի հետ խաղում նա կարողացավ փայլուն ֆուտբոլ ցուցադրել և փրկել իր հավաքականին, սակայն երբ նրա խաղը չի ստացվում Պորտուգալիայի գործերը լավ չեն ընթանում:
Կարծում եմ՝ այս թիմն ավելի թույլ է, քան 1998 թվականի Պորտուգալիան, սակայն այժմ պորտուգալացիները տեխնիկապես ավելի հզոր են, ինչը շատ կարևոր է», – ասել է Մարադոնան:






































