ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը միանշանակ աջակցում է հարցվածների 61 տոկոսը: Սոցհարցումներն անցկացվել են ԱՄՆ-ի միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Հարցվածների 19 տոկոսը միայն մասամբ է աջակցել երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրմանը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը, այս հարցում իրենց աջակցությունն է հայտնել հարցվածների 67 տոկոսը, մասամբ աջակցություն է հայտնել 20 տոկոսը:
Հետազոտության անցկացումը ֆինանսավորել է USAID-ը: Հարցմանը մասնակցել է 3998 քաղաքացի:











































