Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է դեռ երկար տարիներ մնալ մեծ ֆուտբոլում:
«Թե՜ ֆիզիկապես, և թե՜ հոգեպես ես ինձ հիանալի եմ զգում: Եթե վնասվածքները չխանգարեն, ցանկանում եմ դեռ երկար տարիներ մնալ ֆուտբոլում:
Բազմիցս ասել եմ, որ ինձ երջանիկ եմ զգում «Բարսելոնա»-ում: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս», – ասել է Մեսսին:
Նշենք, որ այժմ Լիոնել Մեսսին Արգենտինայի ազգային հավաքականի կազմում դուրս է եկել Ամերիկայի գավաթի եզրափակիչ:









































