1995թ. այս օրը Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս ընտրվեց Արամ Ա-ն: Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը համարվում է Հայ առաքելական եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը: Գործում է Լիբանանում (Անթիլիաս)` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում:
Մեծի Տան Կիլիկո կաթողիկոսության գործող կաթողիկոս Արամ Քեշիշյանը (իսկական անունը` Պետրոս Քեշիշյան) ծնվել է 1947թ. մարտի 8-ին Սիրիայի Բեյրութ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Մեսրոպյան վարժարանում, ուսանել Մեծի Տան Կիլիկո կաթողիկոսության Դպրեվանքում (Անթիլիաս):
1970թ. ձեռնադրվել է վարդապետ, 1980-ին` եպիսկոպոս, 1985-ին` ստացել արքեպիսկոպոսական տիտղոս: 1966-1978թթ. բարձրագույն կրթությունը շարունակել է Մերձավոր Արևելքի Աստվածաբանական ճեմարանում, հետո Բեյրութի Ամերիկյան համալսարանում, Շվեյցարիայի Պոսե էկումենիկ հաստատությունում, Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, Նյու Յորքի Ֆորդհամի համալսարանում, ուր ստացել է արվեստագետի, ապա աստվածաբանության մագիստրոսի դոկտորի կոչումներ:
1978թ. ընտրվել է Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 1979-ից առաջնորդ: Բազմաթիվ էկումենիկ և միջազգային աստվածաբանական կազմակերպությունների և խմբերի անդամ է: 1970-ից մասնակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աշխատանքներին:









































