ԱՄՆ-ում 512 հազար մարդ ստորագրել է իշխանություններին ուղղված միջնորդագիրը: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Փաստաթղթի հիմնական պահանջն է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից հեռախոսային խոսակցությունների և համացանցային հաղորդակցությունների լրտեսման դադարեցումը:
Ստորագրահավաքի նախաձեռնողներն են ամերիկյան ոչ առևտրային Mozilla Foundation կազմակերպությունն ու Քաղաքացիական իրավունքների համար պայքարի ամերիկյան միությունը:









































