Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքը Եվրամիության «վերջի սկիզբը» չէ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հունիսի 23-ին կայացած հանրաքվեի արդյունքներով՝ Brexit-ի կողմնակիցները հավաքել են 51.9 տոկոս ձայն։
Հյուսիսային Իռլանդիայի ազգայնական «Շինն ֆեյն» կուսակցության նախագահ Դեկլան Քերնին նույնպես հանդես է եկել Իռլանդիայի հետ վերամիավորման հարցով հանրաքվեի անցկացման օգտին։








































