Համացանցում հրապարակվել է Nirvana ռոք-խմբի 2 ձայնագրություն: Ինչպես հայտնում է ամերիկյան երաժշտական New Musical Express պարբերականը՝ այն համացանցում տեղադրել է խմբի երկրպագուն, ով eBay-ում գնել է ստուդիական ձայնագրությունը:
1993 թվականի փետրվարի 15-ին արված ձայնագրությունը ներկայացնում է Dumb երգի 2 տարբերակ, Marigold-ի 3 տարբերակ և 2 նոր կոմպոզիցիա՝ Lullaby-ն և ևս մեկը առանց անվանման: Վերջինը, ենթադրաբար, թմբկահար Դեյվ Գրոլի սոլո թրեքն է:











































