Լիբանանի իրավապահ մարմինների աշխատակիցները կտտանքների են ենթարկում և բռնաբարում ձերբակալված միասեռականներին, մարմնավաճառներին և թմրամոլներին, նշվում է Human Rights Watch-ի հաշվետվությունում:
Ւրավապաշտպանների հաշվետվությունը հիմնված է վերջին 5 տարիների տվյալների վրա, հաղորդում է Reuters-ը:
Համաձայն HRW-ի տվյալների՝ վերոնշյալ անձանց բանտերում ծեծում են, քաղցած պահում, հրաժարվում են նրանց բժշկական օգնություն ցուցաբերել, ինչպես նաև տանջում են՝ հանցանքը խոստովանող ցուցմունքներ ստանալու համար:
Լիբանանի ներքին գործերի նախարարությունում հայտնել են, որ ուսումնասիրում են վերոնշյալ հոդվածը և փաստաթղթին ծանոթանալուց հետո «օբյեկտիվ կերպով կարձագանքեն դրան»:











































