Համաձայն Եվրոպական դատարանի որոշման՝ ամերիկյան Google ընկերությունը պարտավոր չէ հեռացնել որոնման արդյունքներից օգտատերերի մասին անձնական տեղեկությունները: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Որոշումը վերաբերում է ոչ միայն Google-ին, այլև մյուս որոնողական համակարգերին: Այսպիսով՝ ԵՄ-ն ազատել է ՏՏ հսկայի որոնմամբ ստացվող կայքերի էջերում անձնական տեղեկությունների տարածման պատասխանատվությունից: Այդ որոշման մասին հայտարարել է Եվրոպական դատարանի իրավական խորհրդատու Նիկո Յակինենը: Նրա խոսքով՝ կայքերում անձնական բնույթի տեղեկությունների համար պետք է պատասխանատվություն կրեն կայքերն անձամբ, այլ ոչ թե որոնողական համակարգերը: Նա նաև նշել է, որ անհնար է համակարգին արգելել համացանցում տվյալներ գտնել:
Հիշեցնենք, որ գործը Եվրոպական դատարան էր հասել Իսպանիայում քննարկվելուց հետո: Խնդրի էությունն այն է, որ քաղաքացին Google-ում իր անունով մուտքագրում կատարելիս տեսել էր 1998 թվականի հայտարարությունը՝ պարտքերի պատճառով իր տան վաճառքի մասին:









































