Կատալոնական մամուլի հավաստիացմամբ՝ «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող են փոխանակել իրենց ֆուտբոլիստներին:
Թիմերը կարող են փոխանակել Տիագո Ալկանտարայի և Ուեյն Ռունիի տրանսֆերները:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա ավագը դժգոհ է կատալոնական թիմում ստացած խաղաժամանակից և ցանկանում է փոխել իր ակումբային գրանցումը՝նախապատվությունը տալով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Ինչ վերաբերում է Ռունիին, ապա վերջինիս ծառայություններով հետաքրքրվում են «Չելսի»-ն և «Արսենալ»-ը, սակայն հարձակվողի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը ևս հնարավոր է:







































