Անգլիական «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարետ Բեյլը կշարունակի իր ելույթները ներկայիս ակումբում: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը՝ նշելով, որ նման հայտարարությամբ հանդես է եկել «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը:
««Տոտենհեմ»-ի նախագահն ասել է, որ ակումբը չի քննարկի Բեյլի տրանսֆերի հարցով առաջարկները: Ֆուտբոլում կարող է ամեն բան պատահել, սակայն ինձ երաշխավորել են, որ Բեյլը կմնա թիմում»,- հայտարարել է մասնագետը:
Հիշեցնենք, որ վալիացու ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը: Ավելի վաղ նշվում էր, որ իսպանական գրանդը պաստրաստ է 100 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:








































