Հայտնի հեծանվորդ Յան Ուլրիխը կարող է զրկվել օլիմպիական ոսկուց, որ նվաճել է 2000 թվականին` Սիդնեյում: Նա խոստովանել է, որ արգելված դեղամիջոցներ է օգտագործել և համագործակցել բժիշկ Էուֆեմիանո Ֆուենտեսի հետ:
«Մենք մեկ անգամ ևս մանրակրկիտ կստուգենք տեղեկությունները»,- Միջազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ և Գերմանիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Տոմաս Բախի խոսքը մեջբերում է SAPA-ն:
Նշնեք, որ 1997 թվականին Ուլրիխը հաղթել է «Տուր դե Ֆրանս»-ում:




































