Ամերիկուհի Նիկոլ Թրոմբլին դատական հայց է ներկայացրել հարսանեկան ապրանքների խանութի դեմ այն բանի համար, որ վերջինս իրեն է վճառել հին զգեստ՝ նորի փոխարեն, հաղորդում է UPI-ն:
Կինը մտադիր է ստանալ փոխհատուցում, որի գումարը, սակայն, չի նշվում:
Հայտնի է, որ Վաշինգտոն նահանգում բնակվող կինը զգեստի համար վճարել է 2 հազար դոլար:
Նրա խոսքերով՝ ինքը հարսանիքից 1 շաբաթ առաջ է հայտնաբերել, որ զգեստը վնասված է: Նիկոլը բացել է իրեն ուղարկված տուփը, որտեղ դրված է եղել բուտիկում տեսած զգեստը, ու պարզել է, որ դրա կարերը քանդված են, իսկ կտորը ծածկված է հետքերով ու բծերով:
Զանգահարելով դիզայներական ընկերություն, որը պատրաստել է զգեստը, Թրոմբլին պարզել է, որ այն արդեն մի քանի տարի չի համագործակցում բուտիկի հետ:
Հայտնի չէ՝ արդյոք խանութը դիտավորյա՞լ է նրան ուղարկել հագած զգեստ:
Թրոմբլին հարսանիքից մի քանի օր առաջ կարողացել է զգեստը փոխարինել մեկ ուրիշով:
Խանութը նրան դեռ փոխհատուցում չի վճարել:









































