Շաբաթ օրը Թուրքիայի ոստիկանությունը կրկին ցուցարարների հանդեպ ուժ է գործադրել, իսկ այս պահին վիճակը Ստամբուլում խաղաղ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրք ֆոտոլրագրող Ումուդ Վեդաթը: Նա նշեց, որ, ինչպես և նախատեսել էին ֆորումներում բողոքի ակցիայի մասնակիցները, ծաղիկներով հիշատակի արարողություն են անցկացրել Թաքսիմ հրապարակում, ինչից հետո մի խումբ ոստիկաններ ուժ գործադրելով՝ ցրել են մասնակիցներին:
Մեր այն հարցին, թե որևէ հայտարարությամբ կամ առաջարկությամբ այս օրերին հանդես եկե՞լ է Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Ումուդ Վեդաթը պատասխանեց. «Որևէ օգտակար՝ նկատի ունեմ իրավիճակը հարթեցնող հայտարարություն չի արել, իսկ այնպես՝ միշտ էլ խոսում է»:











































