«Եվրո 2016»-ի խմբային փուլի D խմբի Թուրքիա – Խորվաթիա խաղում ավարտվել է 1-ին խաղակեսը: Հանդիպման հաշիվն է 0:1՝ հոգուտ Խորվաթիայի ընտրանու:
Առաջին խաղակեսի 42-րդ րոպեին հանդիպման հաշիվը հեռահար գեղեցիկ հարվածով բացել է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
Հիշեցնենք, որ Փարիզում ընթացող հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով 17:00-ին: Լեհաստան – Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:






































