Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության որակավորման 1-ին և 2-րդ փուլերի վիճակահանությունը:
1-ին փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Շիրակ»-ն ուժերն է չափելու Սան Մարինոյի «Տրե Պենե»-ի հետ:
Առաջին խաղերը տեղի կունենան հուլիսի 2-ին և 3-ին, իսկ պատասխան մրցավեճերը՝ նույն ամսվա 9-ին և 10-ին: Այդ մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































