Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ռոբերտ Քոչարյանի օգտին լոբբիստական խումբ կաշխատի ԱՄՆ-ում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վերջերս որոշել է համագործակցել ամերիկյան լոբբիստական Aristotle խմբի հետ: Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է օտարերկրյա քաղաքական գործիչների օգտին ամերիկյան պետական և քաղաքական շրջանակներում լոբբիստական աշխատանքով: Կազմակերպության հետ աշխատանքները համակարգելու է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Առաջիկայում Ջ. Էվանսը հավանաբար հանդիպումներ կունենա ամերիկահայ լոբբիստական և քաղաքական կազմակերպությունների հետ՝ նրանց հետ իր առաքելությանն օժանդակելու հնարավոր ուղիները քննարկելու նպատակով: ԱՄՆ նախկին դիվանագետը հույս ունի համագործակցել առավելապես ԱՄՆ-ի Հայ դատի և Հայկական համագումարի հետ:

Ի դեպ, հայաստանյան քաղաքական շրջանակներն առաջին անգամ չէ, որ առնչվում են Aristotle-ի հետ: «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ 2012 թ․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ամերիկյան այս լոբբիստական խմբի ներկայացուցիչներին հրավիրել էր Հայաստան՝ կուսակցության քարոզչական աշխատանքները կազմակերպելու համար: Մի քանի շաբաթ Հայաստանում մնալուց հետո կազմակերպության ներկայացուցիչները մեկնել էին Հայաստանից՝ հայտնելով, որ որևէ ձևով չեն կարող օգտակար լինել կուսակցության իմիջի բարձրացմանը:

Հիշեցնենք, որ Ջ. Էվանսը ետ կանչվեց դիվանագիտական առաքելությունից այն պատճառով, որ 2005 թ. համարձակվել էր հայտարարել, որ 1915 թ. տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն: Այդ հայտարարությունը հակասում է ԱՄՆ իշխանությունների տեսակետին, և այդ պատճառով Ջ. Էվանսը ոչ միայն ետ կանչվեց, այլ զրկվեց դիվանագիտական գործունեություն ունենալու հետագա հնարավորությունից: Վերջինս ՀՀ-ում դեսպան է եղել ընդամենը 2 տարի և մեր երկրում ԱՄՆ-ի ամենակարճ դեսպաններից մեկն է եղել: Եվ ահա, նա որոշել է Ռ. Քոչարյանի համար լոբբիստական գործունեություն իրականացնել ԱՄՆ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում