GlobalBCTV-ի եղանակի տեսության հաղորդավարին վախեցրել է սարդը:
Այն հայտնվել է օդերևութաբան Քրիստի Գորդոնի հետևում քարտեզային էֆեկտներ ստեղծող օբյեկտիվի վրա ու խոշոր երևացել պատին:
Քրիստին խուճապի է մատնվել, սկսել է տաղավարում այս ու այն կողմ վազել, մազերը թափահարել՝ կարծելով, թե սարդն իր գլխին է,սակայն ռեժիսորական կազմի հանգստացնող խոսքերը նրա ադրենալինի մակարդակը հասցրել են նորմայի:









































