«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը չի բացառում, որ կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է շարունակել կարիերան Ռուսաստանում:
«Կարիերաս Իսպանիայում չեմ շարունակելու: Դեռևս չեմ կարող ստույգ հայտնել, թե որ ակումբում հանդես կգամ: Կարող եմ տեղափոխվել Ռուսաստան, Իտալիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ:
Չեմ սիրում խոսել գումարի մասին: Որոշումներս երբեք կապված չեն եղել ֆինանսական հարցերի հետ»,- ասել է Վալդեսը:








































