Ուրուգվայի հավաքականի հարձակվող Աբել Էրնանդեսը ճանաչվել է Թահիթիի ընտրանու դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ուրուգվայի ընտրանին առավելության հասավ 8:0 հաշվով: Էրնանդեսը պոկեր է ձևակերպել և գոլային փոխանցում կատարել, որը հաջողությամբ իրացրել է Լուիս Սուարեսը:
Հիշեցնենք` Ուրուգվայի ընտրանին զբաղեցրել է երկրորդ տեղը խմբում և անցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որի շրջանակներում կմրցակցի Բրազիլիայի ընտրանու դեմ:






































