Բոստոն-2013 մարաթոնի հաղթողը իր մեդալը վերադարձրել է Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոյին՝ փոխանցում է Associated Press-ը:
«Սպորտը ամբողջ աշխարհի մարդկանց միավորելու ուժ ունի: Սպորտը երբեք չպետք է օգտագործվի որպես ճակատամարտի դաշտ»,- հայտարարել է եթովպիացի վազորդ Լելիսա Դեսիսան:
Հիշեցնենք. Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության հետևանքով զոհվել էր 3, տուժել 264 մարդ:









































