Մալազիան արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավային շրջաններում, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը հասել է հերթական ռեկորդային նիշին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մառախուղի պատճառը հարևան Ինդոնեզիայում տեղի ունեցող անտառային հրդեհներն են, որտեղ գյուղացիները դաշտերը մաքրելու համար դիմում են անտառներն այրելու միջոցին, ինչն օրենքով արգելված է:
Մուար և Լեդանգ քաղաքի իշխանությունները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել չլքել տները: Մառախուղը «պատել է» նաև երկրի մայրաքաղաք Կուալա Լումպուրը:









































