Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է «Լացիո»-ի հարձակվող Բալդե Կեյտայի ծառայություններով:
Կեյտան, ով հանդիսանում է կատալոնական «Բարսելոնա»-ի մարզադպրոցի սան, «Լացիո» է տեղափոխվել 2011 թվականին, սակայն այժմ ցանկություն ունի հեռանալ Հռոմից:
Այս հանգամանքից ցանկանում է օգտվել Մադրիդի «Ռեալ»-ը և պատրաստվում է առաջիկա շաբաթների ընթացքում պայմանագիր առաջարկել իսպանական ծագում ունեցող ֆուտբոլիստին:
Հավելենք, որ Կեյտան ավարտված մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:




































