Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, չնայած երկրում անցկացվող ցույցերին, կարող է ապահովել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անվտանգությունը՝ հուլիսին լատինամերիկյան երկրներ կատարելիք նրա այցի ժամանակ: Այդ մասին շաբաթ հաղորդել է Բրազիլիայի եպիսկոպոսների ազգային համաժողովը:
«Ակնհայտ է, որ նա երաշխավորում է, քանի որ խոսքը կարևոր իրադարձության մասին է: Մենք խոսում ենք երկու միլիոն մարդու, ինչպես նաև Պապի ներկայության մասին»,- նշել է կարդինալ Դամասենո Ասիզին:
Ֆրանցիսկոսը Բրազիլիա կատաած այցի ժամանակ պատարագ կմատուցի Երիտասարդության միջազգային օրվա մասնակիցների համար, որը կայանալու է Ռիո դե Ժանեյրոյում՝ հուլիսի 23-28-ը:
Ասիզիի խոսքերով՝ մասնակիցների անվտանգության ապահովումը կառավարության պատասխանատվության մի մասն է: Անցած ուրբաթ կարդինալը հանդիպել էր Բրազիլիայի նախագահի հետ:
«Ամեն ինչ կընթանա ըստ ծրագրի: Հիմա ոչ մի փոփոխություն չկա, որի մասին մենք կարող էինք հաղորդել»,- մանրամասնել է նա:









































