«Վենեցիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ չնայած 1 տարի առաջ «Միլան»-ից հեռացման փաստին, նա միշտ շնորհակալ կլինի իտալական ակումբին:
«Միշտ շնորհակալ կլինեմ «Միլան»-ին: Այդ ակումբի մարզաշապիկով ես անցկացրել եմ կարիերայիս լավագույն տարիները:
«Միլան»-ից հեռացման փաստը չի կարող խափանել իմ ու իմ նախկին ակումբի միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները», – ասել է Ինձագին:
Հիշեցնենք, որ Ֆիլիպո Ինձագին հեռացվեց «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնից ակումբի անհաջող ելությների պատճառով:










































