Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն նշել է «Եվրո-2016»-ում իր ֆավորիտներին։ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը Պելեի ֆավորիտներից է։
«Անգլիայի հավաքականը բազում նորեկներ ունի։ Միգուցե այս թիմը դառնա եզրափակչի մասնակիցներից մեկը։ Ով կհաղթի՝ դժվար է ասել։ Եվրոպական առաջատար հավաքականները խաղամակարդակով շատ մոտ են։ Այնպես որ, չեմպիոնության համար նրանց նաև հաջողություն է հարկավոր։
Եթե ինձ հենց հիմա առաջարկեք անվանել առաջնության մեկ կամ երկու գլխավոր ֆավորիտի, կառանձնացնեմ Անգլիայի և Իսպանիայի հավաքականներին»,- ասել է Պելեն։






































