Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյայի գործակալ Վիկտոր Օնատեն նշել է, որ խաղացողը հայտնվել է իտալական «Ֆիորենտինա»-ի ուշադրության կենտրոնում:
«Պետք է նշեմ, որ «Ֆիորենտինա»-ն հետաքրքրվում է Դավիդի ծառայություններով: Գիտենք, թե որքան հավակնոտ ծրագիր են նրանք նախապատրաստում:
Եթե Վիլյան որոշի լքել «Բարսելոնա»-ին, ապա նա հետաքրքիր ակումբ կընտրի Անգլիայում կամ Իտալիայում»,- նշել է Օնատեն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Արսենալ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը:







































