Հանրապետական Դոնալդ Թրամփը «օրգանապես պիտանի չէ» ԱՄՆ նախագահ լինելու համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար նրա մրցակից՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:
«Մենք մեզ ավելի ուժեղ ենք համարում, երբ միասին ենք: Եվ հիմա ընտրությունն ակնհայտ է: Դոնալդ Թրամփը օրգանապես պիտանի չէ նախագահ լինելու համար»,- ասել է նա Նյու Յորք նահանգում իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալիս:
Նրա խոսքով՝ Թրամփը «ոչ միայն աշխատում է պատ կառուցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև, նա փորձում է ամերիկացիներին իրար մեջ բաժանել»: «Երբ նա ասում է՝ «եկեք Ամերիկան նորից մեծ դարձնենք», դա նշանակում է՝ «եկեք Ամերիկան հետ նետենք»: Սա հնարավորությունների ժամանակ է, որոնք վերապահված են միայն ոմանց, բայց ոչ՝ բոլորին»,- ասել է Քլինթոնը:
«Երբ Թրամփը հարգալից դատավորի մասին ասում է, որ նա չի կարող կատարել իր պարտականությունները, որովհետև մեքսիկուհի է… երբ նա կանանց խոզեր է անվանում, նա հանդես է գալիս ամենի դեմ, ինչում պնդում ենք մենք»,- հավելել է Քլինթոնը: Նրա խոսքով՝ ինքն իր կողմնակիցների հետ ցանկանում է «Ամերիկան տեսնել երկիր, որտեղ յուրաքանչյուրին հարգանքով են վերաբերվում»:










































