Այսօր, հունիսի 22-ին, իր 64 ամյակն է նշում հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը: Իր երկար կարիերայի ընթացքում նա հասցրել է դառնալ անթիվ կինոմրցանակների, այդ թվում ՝ութ «Ոսկե գլոբուսների», բրիտանական երկու BAFTA-ի և երկու «Էմմիի» դափնեկիր:
Հավաքածուի լավագույն զարդը «Օսկարի» երեք արձանիկներն են:
Առաջարկում ենք հիշել այն ֆիլմերը, որոնք Մերիլ Սթրիփին կինոակադեմիայի մրցանակներ են բերել:
«Կրամերն ընդդեմ Կրամերի» 1979 թ.





Ռոբերտ Բենթոնի այդ ընտանեկան դրաման ստացել է «Օսկարի» հինգ արձանիկ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Տղամարդու առաջին պլանի լավագույն դերակատարում», և «Կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարում» անվանակարգերում:
«Սոֆիի ընտրությունը» 1982 թ.




Այս ֆիլմում իր դերակատարության համար Մերիլ Սթրիփը ոչ միայն «Օսկար», այլև «Ոսկե Գլոբուս» է ստացել:
«Երկաթե լեդի» 2011 թ.






Ստանալով իր երրորդ «Օսկարը» «Երկաթե լեդի» ֆիլմում Մարգարեթ Թետչերի դերակատարման համար՝ Մերիլ Սթրիփը բեմից ասել է՝ «Դե հերիք է»:
Մերիլ Սթրիփը խաղացել է հարյուրից ավելի ֆիլմերում, բայց դերասանուհին, հուրախություն միլիոնավոր երկրպագուների, չի էլ մտածում կարիերայի ավարտի մասին:









































