Չինական Suning Commerce Group ընկերությունը, որը նախօրեին ձեռք է բերել «Ինտեր»-ի բաժնետոմսերի ստուգողական փաթեթը, ցանկանում է շարունակել համագործակցությունը թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ:
Շուտով միլանյան ակումբի նոր ղեկավարությունը մինչև 2018 թվականը ժամկետով պայմանագիր կառաջարկի 51-ամյա մասնագետին: Այդ մասին հայտնում է Football Italia-ն: Մանչինիի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` իտալացի մասնագետը դժգոհ էր «Ինտեր»-ի վաճառքի պատճառով:








































