«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու ներկա չի եղել բարեգործական խաղին, որի ժամանակ իր ղեկավարած Անգլիայի ընտրանին 3:2 հաշվով հաղթել է աշխարհի հավաքականին:
«Ափսոս, որ ես չկարողացա ներկա լինել խաղին: Ցավում եմ, որ մարզումներ չեմ անցկացրել Անգլիայի ընտրանու տղաների հետ:
Բայց ես երջանիկ եմ, քանի որ սկսել եմ աշխատել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, և այդ աշխատանքը զբաղեցնում է ամբողջ ժամանակս: Ես իմ տանն եմ` «Օլդ Թրաֆորդ»-ում»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:




































