Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր կարծիքն է հայտնել տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարված որոշ տեղափոխությունների մասին:
«Գլուշակովի տեղափոխությանն անակնկալ չէր ինձ համար, քանի որ «Սպարտակ»-ը երազանք է ցանկացած ֆուտբոլիստի համար: Դենիսը հիանալի կիսապաշտպան է: Նա կարող է օգնել թիմին չեմպիոն դառնալու հարցում:
Ինչ վերաբերում է Իգոր Դենիսովի՝ «Անժի» տեղափոխությանը, ապա դա հետաքրքիր տրանսֆեր է: Իգորը գերազնաց հենակետային է: Կարծում եմ` նրա հեռանալը մեծ կորուստ կլինի «Զենիթ»-ի համար»,- «Советский Спорт»-ը մեջբերում է Մովսիսյանի խոսքը:










































