Monday, 22 06 2026
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար

Ծախված մարդկանց հայտարարություններին պետք է հանգիստ վերաբերվել. Դավիթ Հարությունյան

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի առաջին օրը՝ հունիսի 24-ին, ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, ուղերձով հանդես կգա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա կպատասխանի նաև ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:

Հունիսի 24-ից 28-ը կայանալիք լիագումար նիստերի օրակարգում Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցի քննարկում նախատեսված չէ: Սակայն, ինչպես «Փաստինֆո» ի հետ հարցազրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, «եվրոպական բոլոր հարցերը Հայաստանին վերաբերում են»:

Ըստ Դ.Հարությունյանի՝ նստաշրջանում քննարկվելիք զեկույցներից որոշներում Հայաստանը, ի թիվս ԵԽ անդամ այլ երկրների, հիշատակվում է:

Հայկական պատվիրակության ղեկավարը հայտնել է նաև, որ նստաշրջանի օրերին նախատեսվում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ԵԽԽՎ նախագահը, և, ըստ Դ.Հարությունյանի, հայկական կողմն ընդունել է հրավերը: Ի դեպ՝ հայկական պատվիրակությունն այս նստաշրջանին կմասնակցի ամբողջ կազմով:

Նախատեսվում է նաև, որ Մոնիտորինգի հանձնաժողովը կնշանակի Հայաստանի հարցով նոր համազեկուցողի: Նա կփոխարինի Ջոն Պրեսկոտին՝ համազեկուցողի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ: Ըստ հայկական պատվիրակության ղեկավարի, թեկնածուներ կան, սակայն որոշումը պետք է կայացնի հանձնաժողովը՝ քվեարկությամբ:

Ինչ վերաբերում է «Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում» վերտառությամբ ԵԽԽՎ կայքէջում տեղադրված փաստաթղթին, որտեղ մեր երկրի հասցեին, մեղմ ասած, ոչ հաճելի արտահայտություններ կան՝ «ագրեսոր պետություն» և այլն, ապա. «Այդ պատգամավորները հայտնի են իրենց ադրբեջանամետ պահվածքով: Որևէ մեկի մոտ դա հարց չի առաջացնում, և, թերևս այդ պատճառով է, որ անգամ քարտուղարությունն առաջարկում է, որպեսզի Բյուրոն այս փաստաթղթին որևէ ուշադրություն չդարձնի, համարելով, որ այն որևէ հետագա քայլ չի պահանջում»:

Դ.Հարությունյանի պարզաբանմամբ՝ փաստաթուղթը ստորագրած Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Իռլանդիայի և Լեհաստանի շուրջ երեք տասնյակ ԵԽԽՎ պատվիրակների կողմից եղել է առաջարկություն, որպեսզի հարցը դառնա քննարկման առարկա, ուղարկվի հանձնաժողով, հետագայում պատրաստվի զեկույց և այլն: Սակայն դրան ընթացք չի տրվելու, ինչից հետևում է, որ այն ունենալու է «մաքուր թղթի» կարգավիճակ:

«Տհաճություն պետք չէ ապրել: Եթե կան մարդիկ, որոնք բացարձակապես ծախված են, և հայտարարություն են անում, որը պայմանավորված է իրենց ծախված լինելով, դրան պետք է հանգիստ վերաբերվել»,-վստահեցրել է հայկական պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ «այդ ցանկն ուղղակի բացահայտում է, թե ովքեր են իրենց հենարանը»:

Հարցին, թե արդյո՞ք այդ պատվիրակներն ադրբեջանական լոբբիի անդամներ են, Դ.Հարությունյանն ասել է. «Լոբբին ավելի մեծ է. կան մարդիկ, որոնք շատ ավելի ակտիվ են, կան մարդիկ, որոնք վարձատրվող են, և կան մարդիկ, որոնք գործում են ոչ պաշտոնական վարձատրության դիմաց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում